Բավ է պառակտվել
02-05-2016 14:54

Շվեդահայերը դիմավորել են Իվետա Մուկուչյանին (լուսանկարներ)

Եվրատեսիլ 2016-ին Հայաստան ներկայացնող Իվետա Մուկուչյանը եւ մեր ամբողջ պատվիրակությունը նախօրեին մեկնեցին Շվեդիա, որի մայրաքաղաք Ստոկհոլմում մայիսի 10-ին մեկնարկելու է մրցույթը։

Իվետային Արլանդա միջազգային օդանավակայանում դիմավորել են հայ համայնքի ներկայացուցիչները, որոնք չեն մոռացել բերել նաեւ եռագույնները։

Հիշեցնենք, որ Իվետա Մուկուչյանը ելույթ է ունենալու առաջին կիսաեզրափակիչում (մայիսի 10-ին), յոթերորդ համարի ներքո: