23-02-2016 12:44

Բանակը կռրվ-կռրվ խաղ չէ.Արտավազդ Բայաթյան

«Ծառայել եմ Սովետական Բանակում՝ 1972-ի մայիսից 1974-ը, այն ժամանակ Լենինգրադյան ռազմական շրջանի` հակաօդային պաշտպանության զորքերում»,-news.gisher.ru-ի հետ զրույցում անրադառնալով 23-ը հայրենիքի պաշտպանի օրվան նշեց երգիչ-երգահան Արտավազդ Բայաթյանը: Արվեստագետի համոզմամբ՝ բանակը երիտասարդի համար հիանալի հնարավորություն է հաստատվել որպես տղամարդ, կրել եփական քայլերի պատասխանատվությունը, ամրանալ, հավատարիմ ընկերներ գտնել և սիրելի աղջկան ճանաչել: Արտավազդ Բայաթյանը վստահ է, որ սյդ երկու տարին ավելի մեծ փորձ են տալիս մարդուն քան տանը հանգիստ ու կուշտ ապրելը: ՉԷ՞ որ վտանգը և բազմաթիվ դժվարությունները միայն կոփում են տղամարդուն: Անրադառնալով Ազգային բանակին երգիչ-երգահանը նշեց. «Հայոց բանակը մեր տանջված ժողովրդի բաղձալի երազանքն էր, ինչը այժմ մենք ունենք և ես հպարտ եմ: Բանակը տղամարտկանց տեղն է և հասկանալի է որտեղ զենք կա, այնտեղ էլ խստություն, երբեմն էլ կոպիտ դրսեվորումներ»: Արտավազդ Բայաթյանը հիշեցնում է, որ հասկանալ է պետք բանակը բալետի դպրոց չէ, քնքուշ ժեստերով: «Մեծամասամբ երիտասարդները տուժում են չհասկանալով, որ բանակի կարևորագույն խնդիրներից է խիստ կարգուկանոնին հետևելը: Սա կռրվ-կռրվ խաղ չէ այլ շատ լուրջ ամենօրյա աշխատանք»,-ասաց արվեստագետն ու հավելեց. «Համոզված եմ, որ մեր սիրելի Հայաստան երկիրը ունի ոչ թե Զինված ուժեր, այլ հիանալի մարտունակ Հայոց բանակ»:

Տաթև Առաելյան