Բավ է պառակտվել
09-03-2016 14:16

Հայաստանը ընդգրկվել է «Եվրատեսիլ 2016» երգի մրցույթի լավագույն տասնյակում

Եվրոպայի բուքմեյքերները «Եվրատեսիլի» ռուսաստանյան մասնակցին` Սեգեյ Լազարևին կանխատեսում են տեսնել երկրորդ հորիզոնականում: Ըստ իրենց հաշվարկների, առաջին հորիզոնականում կլինի հյուրընկալ երկիրը` Շվեդիան, որը դեռևս չի ընտրել այս տարվա իր մասնակցին: Առաջին տասնյակի մեջ են հայտնվել Լատվիան, Ավստրալիան, Լեհաստանը, Հայաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, Կիպրոսը և Ուկրաինան:
Ի սկզբանե բուքմեյքերների դասակարգմամբ առաջատար էր համարվում Լեհաստանը, բայց այն բանից հետո, երբ պարզ դարձավ թե ով է լինելու Լեհաստանի մասնակիցը երգի մրցույթում, իրավիճակը փոխվեց, և Ռուսաստանը երրորդ հորիզոնականից բարձրացավ առաջին հորիզոնական: Հիշեցնենեք, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի երգչուհի Իվետա Մուկուչյանը. որը հանդես կգա «Սիրո ալիք» (Love Wave)երգով, իսկ Ռուսաստանն այս տարի ներկայացնելու է Սերգեյ Լազարևը «Դու միակն ես» երգով: