Բավ է պառակտվել
11-05-2016 08:17

Իվետա Մուկուչյանն անցավ «Եվրատեսիլի» եզրափակիչ (լուսանկարներ, տեսանյութ)

«Եվրատեսիլ» միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող երգչուհի Իվետա Մուկուչյանն անցավ եզրափակիչ փուլ։

«Եվրատեսիլ-2016» մրցույթի կիսաեզրափակչում Իվետա Մուկուչյանը կատարեց LoveWave երգը։ Նրան ձայնակցում էր հինգ բեք-վոկալիստ։

Առաջին կիսաեզրափակչում եզրափակիչ անցան Նիդեռլանդները, Ռուսաստանը, Հունգարիան, Խորվաթաիան, Ավստրիան, Չեխիան, Կիպրոսը, Մալթան, Ադրբեջանը ներկայացոնղ մասնակիցները։
Այս տարի Եվրատեսիլում հայ մասնակիցը ծածանեց ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի դրոշը։ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչներն այս տարի որոշել են մեղմացնել դրոշների իրենց քաղաքականությունը, չճանաչված պետությունների դրոշներն այլևս արգելված չեն։
Մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը կայացել է մայիսի 9-ի երեկոյան։

​Այս տարի «Եվրատեսիլ-2016» մրցույթն անցկացվում է «Միավորվենք» (Come together) կարգախոսով։
Երկրորդ կիսաեզրափակիչը կանցկացվի մայիսի 12-ին։ Մրցույթի եզրափակիչ փուլը կանցկացվի մայիսի 14-ին։ Այս տարի մրցույթին ներկայացված են 42 երկրի արտիստներ, ինչը ռեկորդային թիվ է։
«Եվրատեսիլի» հիմնադիր-երկրները` Իսպանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Բրիտանիան, ինչպես նաև նախորդ տարվա հաղթած երկիրը` Շվեդիան, եզրափակիչ են անցնում ավտոմատ կերպով։
Հայաստանը Եվրատեսիլին մասնակցում է 2006 թվականից: Լավագույն արդյունքները ցույց են տվել երգչուհի Սիրուշոն (2008 թ.) և Արամ MP3-ն (2014թ.):