21-01-2015 12:03

Հայաստանը և Կոտ Դ' Իվուարը կհամագործակցեն մշակույթի ոլորտում

Հայաստանը  մշակութային ոլորտում Կոտ Դ' Իվուարի հետ համագործակցության համաձայնագիր կկնքի: Այս հարցը ներառված է կառավարության հունվարի 22-ին կայանալիք նիստի օրակարգում: Կառավարության որոշման մեջ նշվում է, որ այդ համաձայնագրով կողմերը պարտավորվում են հնարավորինս խթանել եւ զարգացնել մշակութային փոխանակումները երկու երկրների միջեւ` այսպիսով աջակցելով իրենց ինքնատիպ մշակույթին եւ այս ոլորտում իրենց գործունեությանը: Այս նպատակով կողմերը դյուրին կդարձնեն`ցուցահանդեսային փոխանակումները, նկարիչների, գրողների, բանաստեղծների, երաժիշտների եւ մասնագետների փոխանակումը, մշակութային միջոցառումների  փոխանակումը (պար, երաժշտություն, թատրոն, մնջախաղ եւ այլն), ) ֆիլմերի եւ վավերագրական ֆիլմերի փոխանակումները, գրքերի, ամսագրերի  եւ այլ հրատարակությունների տարածումը, արվեստի եւ մշակույթի ոլորտի ստեղծագործողների, մասնագետների եւ արհեստավարժների միջեւ փորձի փոխանակումը, մասնակցությունը մյուս երկրում կազմակերպվող  միջազգային կինո-փառատոներին եւ այլ մշակութային միջոցառումներին, ինչպիսիք են` գրքի տոնավաճառը կամ մշակութային փառատոները, մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի շարժմանը, որոնք անցկացվում են յուրաքանչյուր երկրում` մասնավորապես ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա տոնակատարությունների շրջանակներում: