Բավ է պառակտվել
22-09-2015 11:17

Արմենչիկը, «Ձախ Հարութը», Էռնա Յուզբաշյանը վաստակավոր արտիստի կոչում են ստացել

Հայաստանի Հանրապետության Անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մշակույթի մի շարք գործիչների կոչումներ է շնորհել: Ըստ այդմ, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, երգարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար երգիչ Արմեն Հարպետի Գոնդրաչյանին (Արմենչիկ) շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում:  Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, երգարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար երգչուհի Էռնա Նիկոլայի Յուզբաշյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում: Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, երգարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար երգիչ Համլետ Զելիմի Գեւորգյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում: Հրանտ Թոխատյանն արժանացել է ժողովրդական արտիստի կոչման, իսկ Հարութ Փամբուկչյանը՝ վաստակավոր արտիստի կոչման: