Բավ է պառակտվել
12-03-2016 11:15

Արմեն Ջիգարխանյանին դուրս են գրում հիվանդանոցից

ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին մարտի 12-ին դուրս են գրելու հիվանդանոցից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հաղորդել է Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության գիտահետազոտական ինստիտուտի տեղեկատվության բաժինը: Հիվանդանոցում հայտնել են, որ դերասանի վիճակը բավարար է:

Ավելի վաղ հիվանդանոցից  տեղեկացրել էին, որ Արմեն Ջիգարխանյանը բժշկական հաստատություն է տեղափոխվել սրտի խնդիրների պատճառով մարտի 5-ին: Սկզբում նա կարդիոլոգիական վերակենդանացման բաժանմունքում էր, հետո տեղափոխել են հիվանդասենյակ: