03-03-2016 10:00

Արմեն Ջիգարխանյանը կարող է հայր դառնալ

Ամենահայտնի հայ  Արմեն Ջիգարխանյանը փետրվարի 25-ին ամուսնացել է իր սիրելի, 36-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ- Ռոմանովսկայայի հետ` դաշնակահար Ուկրաինայից, ոչ այնքան վաղուց դարձել է Ջիգարխանյանի թատրոնի տնօրենը: Ցիմբալյուկ - Ռոմանովսկայան  տված հարցազրույցում խոստովանել է, որ իր ամուսնուն ժառանգորդ պարգևելու հավանականությունը մեծ է: «Ինչպես ստացվի այնպես էլ կլինի: Եթե դա տեղի ունենա, ես ձեզ անպայման կհայտնեմ: Ամեն ինչ հնարավոր է ... Իմ կյանքում ամեն ինչ այնպես է դասավորվել, որ շատ դժվար է որևէ բան նախօրոք պլանավորել», - ասել է Ցիմբալյուկ - Ռոմանովսկայան : Նա նաև խոստովանել է, որ իրական սիրո մեջ տարիքային տարբերությունը ոչ մի նշանակություն չունի, քիչ բան է փոխվել  ամուսնության պաշտոնական գրանցումից  հետո: «Մենք արդեն հինգ տարուց ավել է միասին ենք, իսկ ծանոթ ենք 15 տարի: Այնպես, որ մեր հարաբերությունները ձևավորված են և ամուսնության գրանցումը լրացուցիչ պատասխանատվություն է միմյանց նկատմամբ. Հաշվի առնելով Արմեն Բորիսիչի տարիքը, առաջին հերթին իմ կողմից», - ասել է Ցիմբալյուկ – Ռոմանովսկայան: