13-07-2016 12:24

80-ամյա Արմեն Ջիգարխանյանն ու նրա կինը հանգստանում են Իսպանիայում (լուսանկար)

80-ամյա Արմեն Ջիգարխանյանը եւ նրա 36-ամյա կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայան, հանգստանում են Իսպանիայում։ Ռոմանտիկ ճանապարհորդության համար ամուսիններն ընտրել են Բարսելոնը։ Դերասանի երիտասարդ կինը Instagram–ում մի քանի լուսանկարներից կոլաժ է հրապարակել։ «Մենք փորձում ենք վարժվել հանգստին)))։ Դա կարեւոր է, մենք շատ պլաններ ունենք)))»,– մեկնաբանել է լուսանկարը Ցիմբալյուկ–Ռոմանովսկայան։

Ըստ երեւույթին, վառ արեւը, ծովի մեղմ ալիքներն ու սիրելի կինը Արմեն Ջիգարխանյանին աներեւակայելի վայելքներ են պարգեւում։ Նրա էջի հետեւորդները սիրահար զույգին երկարատեւ հանգիստ, լավ եղանակ եւ ամենայն բարիք են մաղթել։ Հիշեցնենք, որ Արմեն Ջիգարխանյանն ու Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայան ամուսնացել էին փետրվարի 25-ին։ Պսակադրության արարողությանը հրավիրված էին միայն ամենամտերիմները։