Բավ է պառակտվել
15-05-2015 15:50

Փորձում էի կյանքս փրկել հանուն ընտանիքիս, իսկ արդյունքում կորցրեցի

ԱրմԱնիի վերջը, ֆեյսբուքյան իր էջում նման գրառոմ է արել Անի Քոչարի, արդեն նախկին ամւոնինը՝  Արման Մուշեղյանը: Ներկայացնում ենք գրառումն առանց կրճատման. Ահա և ավարտին հասավ հեռուստաէկրաններից ու ֆոտոնկարներից այդքան երջանիկ և գեղեցիկ երևացող ընտանիքի համատեղ կյանքը: Շատերը զարմացան, երբ իմացան դրա մասին: Դա նրանից էր, որ իրականությունը այնպիսինը չէր, ինչ տեսնում էին մարդիկ: Ինչպես ուրիշները՝ մենք էլ ունեինք մեր խնդիրները: Եթե ինձ հարցնեն՝ արդյո՞ք իմ մեղավորության բաժինը չկա դրանում: Ես կասեմ, որ իմ կարծիքով դա հիմնականում իմ մեղավորությունն էր: Ես չկարողացա Անիի համար դառնալ այն ամուսինը, ինչպիսնն որ ուզում էի լինել: Բազմաթիվ փորձությունների միջով եմ անցնել կյանքում, սկսած երկու ամսեկան հասակից և ամեն անգամ ստացվել է խուսափել մահից: Իսկ երբ հանդիպեցի Անիին, կարծեցի, որ ճակատագիրը սկսել է ժպտալ ինձ: Սակայն շտապեցի: Ճակատագիրը նոր փորձություն էր պատրաստել ինձ՝ քաղցկեղի տեսքով: Մի պահ հուսալքվել էի: Ես ինքս ինձ ասում էի՝ ինչո՞ւ է ճակատագիրը այսքան դաժան իմ հանդեպ: Արդեն հաշտվել էի վաղաժամ մահվան հետ: Նույնիսկ փորձում էի պատկերացնում էի պատկերացնել, թե ինչպես է անցնելու իմ թաղումը: Սակայն իմ փոքրիկ ընտանիքը, իմ որդին նորից ինձ ուժ տվեցին: Ես հասկացա, որ ուզում եմ լինել Դավիթի հարսանիքին և ես ուզում եմ տեսնել նրա երեխաներին: Դրա համար էլ որոշում կայացրեցինք ընտանիքով գալ Գերմանիա: Եվ ստացվեց ի՞նչ: Ես եկա Գերմանիա, որ կյանքս փրկեմ հանուն իմ ընտանիքի, իսկ արդյունքում կորցրեցի ընտանիքս: Միգուցե և մեր համատեղ կյանքը այսքան շուտ չավարտվեր, եթե մենք առանձին ապրեինք: Սակայն էլ ոչինչ փոխել հնարավոր չէ:  Սերս ինձ ստիպում է, որ թույլ տամ նրան հեռանալ: Ինձ հիմա ուժ է պետք, որ հանուն Դավիթի հաղթահարեմ ճակատագրի հերթական փորձությունը, քանի որ ապրելու այլ իմաստ չեմ տեսնում: Խնդրում եմ չմեղադրել Անիին:  Վստահ եմ, որ նրան մեղադրողները կամ մեր բաժանությունից ուրախացողները չէին կարողանալու նրա կյանքով ապրել: Ես շնորհակալ եմ Անիին, որ ինձ Դավիթի պես որդի պարգևեց: Իմ նպատակը հիմա՝ լինել Դավիթին լավ հայր: