Բավ է պառակտվել
23-05-2017 14:14

Արիանա Գրանդեն մեկնաբանել է Մանչեսթերում իր համերգի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությունը

Ամերիկյան երգչուհի Արիանա Գրանդեն, ում ելույթի ժամանակ Մանչեսթերի մարզադաշտում ահաբեկչական գործողություն էր կատարվել, իր ցավակցությունն է հայտնել տուժածներին: Նա մայիսի 23-ին գրառում է հրապարակել Twitter-ում, որում ասված է.
«Կոտրված եմ: Սրտանց, շատ եմ ցավում: Բառեր չեմ գտնում»,- գրել է Գրանդեն: Երգչուհու հաղորդագրությունը հրապարակելու պահին ռեթվիթ են արել ավելի քան 400 հազ. անգամ:
Ինչպես հաղորդում է CNN-ը՝ հղում անելով արտիստուհու շրջապատի աղբյուրին, Գրանդեն պայթյունի արդյունքում չի տուժել:
Ավելի վաղ, նույն օրը հաղորդվել էր, որ Մանչեսթերի մարզադաշտում տեղի ունեցած պայթյունից հետո հոսպիտալացվել է 59 մարդ: Զոհերի թիվը 22-ն էր, նրանց թվում կային նաև երեխաներ: Պայթյունը տեղի է ունեցել « Մանչեսթեր Արենա» մարզադաշտի համերգային հարթակի սահմաններից դուրս, երբ Գրանդեի համերգը մոտենալիս է եղել ավարտին:
Երգչուհու համերգին ներկա է եղել մի քանի հազար մարդ, այդ թվում նաև երեխաներ:
Իրավապահ մարմիններն ընդգծել են, որ կատարվածը դիտարկում են իբրև « ահաբեկչական գործողություն»:
Արիանա Գրանդեն 23-ամյա երգչուհի, ֆոտոմոդել և կինոյի ու թատրոնի դերասանուհի է: Նա թողարկել է երեք ստուդիական ալբոմ: