Բավ է պառակտվել
16-05-2014 15:20

Թանգարանային նյութերի ցուցադրման հարթակների պակասն ընդհանուր խնդիր է.փոխնախարար

Այսօր Մոսկվա–Երևան–Թբիլիսի մուլտիմեդիոն տեսակամուրջի ժամանակ Հայաստանի մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը նշեց, որ թանգարանային նյութերի ցուցադրման հարթակների պակասն ընդհանուր խնդիր է: Տեսակամուրջի մասնակիցները նույնպես նշեցին, որ իրենց երկրներում էլ այդ խնդիրը կա: «Հայաստանի թանգարանների ֆոնդերի տասը տոկոսն է մշտական ցուցադրության: Ցուցադրության տարածքների բացակայությունը լրջագույն խնդիր է»,- նշեց փոխնախարարը: Վերջինս նաև ավելացրեց, որ վերջին երկու-երեք տարիներին այս խնդրի լուծման ուղղությամբ աշխատաքներ են տարվում: Տիկին Սամուելյանը տեղեկացրեց, որ այժմ վերանորոգվում է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը. «Ավելացվում է ևս մեկ հարկ, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիուտը նույնպես վերանորոգվում է, ավելացվում են ցուցադրության սրահները»-մանրամասնեց փոխնախարարը: