Բավ է պառակտվել
29-01-2016 16:55

Արամեն ու նրան վերագրված սիրավեպերը. ո՞վքեր են նրանք (լուսանակարներ)

Սիրված երգիչ Արամեն հայտնվելով հայակական շոու-բիզնեսում, միանգամից սիրվեց ու ուենցավ երգրպագուհիների մի մեծ բանակ: Նա երբեք էլ ուշադրության պակաս չի ունեցել: Ժամանակին այս երգչի անվան հետ կապում էին բազմաթիվ սիրավեպեր հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ: Հայկական շոու-բիզնեսի ամենաբարձրահասակ երգչին՝ Արամեին, հասկանալի օրինաչափությամբ սիրավեպեր են վերագրել ամենաբարձրահասակ երգչուների՝ Եվա Ռիվասի և Իվետա Մուկուչյանի հետ:


Եվայի հետ կապված պատմությունը անսպասելիորեն ջրի երես դուրս եկավ, երբ նույնքան անսպասելի Եվան հայտնվեց հայակական շոու-բիզնեսում:
Իսկ Իվետա Մուկուչյանի հետ հարաբերությունները քննարկվեցին շատ ավելի ծավալուն: Իվետան նույնիսկ ժամանակին խոսել է նաև իր և Արամեի նախկին սիրավեպի մասին: Արամեն այսօր արդեն կազմել է իր ընտանիքը:

Նրա կինը՝ երիտասարդ երգչուհի Աննա Թովմասյանն է, ով հանդիսատեսի դատին է ներկայացրել ընդամենը մեկ տեսահոլովակ:

«Թվում է՝ երբ ամուսնանում ես, ամեն օրդ այդ մարդու հետ ես անցկացնում, սովորական է դառնում, սակայն երբ թեկուզ մեկ օրով բացակայում ես կամ պետք է մեկնես երկրից, զգում ես, որ ունես ընտանիք և ուզում ես գալ քո տուն»։