Բավ է պառակտվել
28-11-2013 21:10

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կկայանա համերգ՝ «Խճանկար» խորագրով

Ս. թ. դեկտեմբերի 5-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կկայանա համերգ՝ «Խճանկար» խորագրով: Համերգը կիրականանա թանգարանի  «Երաժշտական հինգշաբթի Արամ Խաչատրյանի տանը» ծրագրի շրջանակում, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:

Համերգային ծրագրում ներառված են հայ կոմպոզիտորների հոգևոր և աշխարհիկ ստեղծագործությունները, որոնցով  հանդես կգա «Հովեր» օկտետը՝ Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ:

Համերգի շրջանակում կցուցադրվի Արամ Խաչատրյանի մասին պատմող ֆիլմ, ինչպես նաև ունկնդիրների համար կկազմակերպվի շրջայց  թանգարանի ցուցասրահներում: