27-06-2014 13:28

Ըստ Ա. Սաթյանի հայ երաժշտության զարգացման բանաձն է, «Ներարկենք հայ երաժշտությունն, ապա՝արտահանենք»

Այսօր հրավիրված մամուլի ասուլի ընթացքում Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ Արամ Սաթյանը համոզմունք հայտնեց, որ մեր երկրում կա հայ կոմպոզիտորների երաժշտության պահանջարկ, և դա հեռուստատեսությունների սուտն է, որ նման պահանջարկ չկա: Եվ նախ՝ մենք պետք է սիրենք մեզ, կատարենք մերը: «Մեր կոլեկտիվները մեզ կատարեն , որ հետո ուրիշները մեզ կատարեն»:
Բանախոսը խուսափելով որևէ անուն տալու նշեց, որ
հեռուստաընկերություններից մեկի ղեկավարը հայտարարել էր, որ Հայաստանում Արամ Խաչատրյանի պահանջարկ չկա.«Էդ ո՞նց է, որ ողջ աշխարհում Արամ Խաչատրյանի պահանջարկ կա, այսօր նա ամենաշատ կատարվող կոմպոզիտորն է ողջ աշխարհում: Կարո՞ղ եք բացատրել՝ ո՞ւմ մեղքն է, իհարկե, պրոպագանդա է: Դրա համար, եթե մենք աշխատում ենք ուրիշ ազգի վրա, խնդրե՛մ, թող մեր հեռուստաընկերություններն իրենց ռեյտինգը բարձր պահեն, բայց ուզում եմ ասել՝ սիրեք մեր ազգը ու հերիք է մենք անընդհատ նայենք, թե ինչ անգլիական երգ է հնչում»:
Խոսելով հայկական երաժշտության զարգացման ճանապարհից, Արամ Սաթյանն ընդգծեց. «Ներարկենք հայ երաժշտությունը, ապա այն արտահանենք»: