15-03-2014 09:56

Արամ MP3-ին «Եվրատեսիլ-2014»-ում հանդես կգա «Not alone» երգով

«Եվրատեսիլ-2014» միջազգային հեռուստատեսային մրցույթում Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ին հանդես է գալու «Not alone» երգով: Երգի խոսքերի հեղինակն է «Վիտամին» ակումբի անդամ Գարիկ Պապոյանը, երաժշտությունը գրել է Արամ MP3-ն, գործիքավորումը կատարել է Լիլիթ Նավասարդյանը: Երգի տեսահոլովոկի ռեժիսորն է Գրիգոր Գասպարյանը:

Մրցույթի հայաստանյան գեղարվեստական խումբը ստացել էր հայ և օտարազգի կոմպոզիտորների ավելի քան 75 երգ: «Եվրատեսիլ» մեկնող երգի վերջնական ընտրությունը կատարվել է մի քանի փուլերից բաղկացած լսումների, մանրամասն ուսումնասիրությունների և մասնագիտական focus group-ի արդյունքում: 2014 թ-ի մայիսի 6-ին, 8-ին և 10-ին Դանիայում կայանալիք Եվրատեսիլ երգի մրցույթին կմասնակցի 37 երկիր: Մրցույթն այս տարի կրում է «Join us» (Միացեք մեզ) խորագիրը: Արամ MP3-ին հանդես է գալու հենց առաջին կիսափզրափակչում՝ մայիսի 6-ին: