Բավ է պառակտվել
11-05-2014 04:36

Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ը գրավել է "Եվրոտեսիլ 2014"-ում պատվավոր չորրորդ տեղը (տեսանյութ)

Բոլորովին վերջերս ավարտվել է "Եվրոտեսիլ 2014" երգի միջազգային մրցույթը, որում հաղթող ճանաչվեց Ավստրիայի ներկայացուցիչ, երգիչ-երգչուհի Կոնչիտա Վյուրստը: Թեև բուքմեքերները կանխատեսում էին Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ի հաղթանակը, սակայն հաղթանակը տրվեց Ավստրիային:

Մի քանի ժամ էլ չանցավ, երբ սոցցանցերը և մամուլը ողողվեցին զայրույթով՝ Կոնչիտա Վյուրստի հաղթանակի և Արամի չորրորդ տեղը գրավելու կապակցությամբ:

Հայաստանի համար "Եվրոտեսիլում" չորրորդ տեղ գրավելը չափազանց լավ արդյունք է, և անշուշտ Արամը բացառություն էր "Եվրոտեսիլի" հայաստանյան պատմության մեջ և իր մասնակցությամբ հպարտություն և միայն դրական զգացմունքներ առաջացրեց: Նրա հաղթանակի համար աղոթում էին գրեթե բոլոր հայերը: Թեև նա չգրավեց մրցույթում առաջին տեղը, ելույթը զուրկ էր քաղաքական խաղերից, ազատ էր "սեքսուալ հեղափոխության" կարծրատիպերից: Ինչ վերաբերվում է շոուի արդյունքներին, ապա բոլորին վաղուց հայտնի է, որ Եվրոտեսիլը ամենևին էլ տաղանդների մրցույթ չէ. այն պարզապես զվարճանքների քաղաքական հարթակ է:

Gisher.news-ի խմբագրությունը անկեղծորեն շնորհավորում է Արամին արժանավայել ելույթի կապակցությամբ, որը մենք հաղթանակ ենք համարում և նրան ցանկանում ենք նորանոր հաջողություններ ստեղծագործական և անձնական կյանքում: Մենք հպարտանում ենք քեզնով: