Բավ է պառակտվել
26-04-2014 12:54

Արամ MP3-ին «Եվրատեսիլ-2014» է մեկնում մարտական և եվրատեսիլյան տրամադրությամբ

«Գնանք տեսնենք, ինչ ենք անում»,- այսօր «Եվրատեսիլ-2014» րցույթին ընդառաջ այսօր կայացած մամուլի ասուլիսին նշեց Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ի: Մեր պատվիրակը նաև ընդգծեց, որ գնում է մրցույթին մարտական և եվրատեսիլյան տրամադրությամբ:
Արամ mp3-ին հիշեցրեց, որ մարտի 25-ից իրենք մեկնել են պրոմոտուրերի և 17-18 երկրում ունեցել են համերգներ:
Անրադառնալով մրցույթի ակնկալիքներին, երգիչը նշեց, որ շատ են աշխատել, ջանք չեն խնայել և հուսով են, որ արդյունքները կքաղեն. «Փորձում ենք ամեն դեպքում անել ամեն ինչ, որպեսզի հաղթենք, հուսանք, որ ամեն ինչ մեր սրտով կլինի»:
Չնայաց ասուլիսի ընթացքում հարց հնչեց նաև իր և
Կոնչիտայի հանդիպաման մասին, սական Արամը նախընտրեց չմանարամասնել:
Մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը ներկայացրեց, որ երգն իր տրամաբանությամբ շատ հնչեղ և տպավորիչ կլինի: Իսկ բեմականացման մասին ասաց, որ իրենք ճիշտ են գտել, որ Արամը բեմում մենակ լինի: «Նա ամբողջովին մենակ է լինելու բեմում, բայց մենք հուսով ենք, որ մեր հայրենակիցների շնորհիվ նա իրեն մենակ չի զգա բեմում»,- ասաց նա:
Նշենք, որ Արամ MP3-ն և մրցույթի հայաստանյան պատվիրակությունը ապրիլի 27-ին կմեկնեն Կոպենհագեն, որտեղ էլ արդեն կսկսվի և կիրականացվի նախամրցութային ողջ գործընթացը: Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա մրցույթի առաջին կիսաեզրափակչում 1-ին համարի ներքո: Երկրորդ կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 8-ին, իսկ եզրափակիչը մայիսի 10-ին: