Բավ է պառակտվել
10-05-2014 10:28

«Եվրատեսիլի» եզրափակիչ փուլը կկայանա այսօր

Այսօր երեկոյան կկայանա «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը։ Հայաստանը նեկրայացնող Արամ MP3-ին, իր «Not Alone» երգով հանդես կգա 7-րդ համարի ներքո:
Մրցույթի եզրափակիչին կմասնակցի 26 կատարող և խումբ. 10-ական հաղթող՝ երկու կիսաեզրափակիչներից, ինչպես նաև՝ անցած տարվա հաղթող Դանիայի և հիմնադիր «մեծ հնգյակի»՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի մասնակիցները:
Երկրների ներկայացուցիչները բեմ դուրս կգան հետևյալ հերթականությամբ. Ուկրաինա, Բելառուս, Ադրբեջան, Իսլանդիա, Նորվեգիա, Ռումինիա, Հայաստան, Մոնտենեգրո, Լեհաստան, Ավստրիա, Գերմանիա, Շվեդիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Իտալիա, Սլովենիա, Ֆինլանդիա, Իսպանիա, Շվեյցարիա, Հունգարիա, Մալթա, Դանիա, Նիդեռլանդներ, Սան-Մարինո, Մեծ Բրիտանիա: