20-01-2014 18:42

Արամ Mp3-ին ՛՛Եվրատեսիլ՛՛-ում հանդես կգա մայիսի 6-ին, առաջին կիսաեզրափակիչ փուլում

Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում այսօր հայտնի է դարձել «Եվրատեսիլ-2014» երգի միջազգային մրցույթի առաջին և երկրորդ կիսաեզրափակիչ փուլերին մասնակցող երկրների ցանկը, ինչի մասին տեղեկացնում է eurovision.tv-ն։

Հանդիսավոր միջոցառման ընթացքում «Եվրատեսիլը» հյուրընկալած նախորդ քաղաքի՝ շվեդական Մալմոյի քաղաքապետը խորհրդանշական բանալիներն է հանձնել այս տարի մրցույթը հյուրընկալող Կոպենհագենի քաղաքապետին։ Այդ պահից ի վեր Կոպենհագենը պաշտոնապես ստանձնել է մրցույթի անցկացման պատասխանատվությունը։

Մասնակից երկրների հեռուստադիտողների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում յուրաքանչյուր կիսաեզրափակիչ փուլից միայն 10-ը երկիր կմրցի եզրափակիչ փուլում «Եվրատեսիլի» «Մեծ հնգյակ» երկրների հետ միասին. Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա և Դանիա. Իսպանիան, Ֆրանսիան և Դանիան կքվեարկեն 1-ին կիսաեզրափակիչում, իսկ Գերմանիան, Իտալիան և Միացյալ Թագավորությունը՝ 2-րդ:

 1-ին կիսաեզրափակիչ փուլ

Համերգային 1-ին մաս

• Շվեդիա • Ալբանիա • Իսլանդիա  • Ռուսաստան • Լատվիա  • Ադրբեջան • Հայաստան • Էստոնիա

Համերգային 2-րդ մաս

• Բելգիա • Հունգարիա • Մոլդովա • Մոնտենեգրո • Սան Մարինո • Պորտուգալիա • Ուկրաինա • Նիդերլանդներ

 2-րդ կիսաեզրափակիչ փուլ

Հաերգային 1-ին մաս

• Նորվեգիա • Իսրայել • Վրաստան • Ավստրիա • Լիտվա • Լեհաստան • Մալթա

Համերգային 2-րդ մաս

•Ն.Հ. Մակեդոնիա • Ֆինլանդիա • Իռլանդիա • Ռումինիա • Սլովենիա • Բելառուս • Հունաստան • Շվեյցարիա

Եզրափակիչ փուլ

• Միացյալ Թագավորություն • Իսպանիա • Իտալիա • Գերմանիա • Դանիա • Ֆրանսիա  

2014 թ-ի մայիսի 6-ին, 8-ին և 10-ին Դանիայում կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթին կմասնակցի 37 երկիր: Հայաստանի պատվիրակ Արամ Mp3-ն ելույթ կունենա մայիսի 6-ին՝ 1-ին կիսաեզրափակիչ փուլի համերգային 1-ին հատվածում: