17-03-2014 13:09

Արամ MP3-ի երգը You Tube-ում առաջին հորիզոնականում է

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի YouTube-յան ալիքում 447.233 դիտում ցուցանիշով (այսօր՝ ժամը մոտ 12։00-ի դրությամբ) առաջին հորիզոնականն է զբաղեցրել մեր երկրի ներկայացուցիչ Aram MP3-ի Not Alone տեսահոլովակը։ Հայաստանին հաջորդում են (ըստ հերթականության) Մոնտենեգրոյի (385,891), Մեծ Բրիտանիայի (267,686), Իսրայելի (158,716), Ռումինիայի (145,978), Իտալիայի (131,091) ներկայացուցիչների տեսահոլովակները։ Ադրբեջանի ու Վրաստանի մասնակիցների տեսահոլովակները գտնվում են 11-րդ և, համապատասխանաբար, 15-րդ հորիզոնականներում։ Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2014» երգի միջազգային մրցույթն այս տարի կայանալու է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի «B&W Hallerne» արենայում։ Սա կլինի արդեն երրորդ մրցույթը, որն անցկացվելու է Դանիայում. վերջին անգամ դա 2001-ին էր։ Մրցույթի կիսաեզրափակիչները նախատեսված են մայիսի 6-ին և 8-ին, իսկ եզրափակիչը կայանալու է մայիսի 10-ին։ Մրցույթին մասնակցելու է 37 երկիր։ Երկու կիսաեզրափակիչներին մասնակցող երկրների վիճակահանությունը տեղի է ունեցել 2014 թվականի հունվարի 20-ին։ Հայաստանը մասնակցելու է առաջին կիսաեզրափակիչին։