Բավ է պառակտվել
24-03-2014 16:22

Արամ MP3-ին ելույթ է ունենալու առաջին կիսաեզրափակչում՝ հենց 1-ին համարի ներքո (տեսանյութ)

Հայտնի է արդեն, թե «Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթի կիսաեզրափակչի երկու օրերին մասնակիցները որ համարների ներքո են հանդես գալու։ Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ն ելույթ է ունենալու առաջին կիսաեզրափակչում՝ մայիսի 6-ին: Նա հանդես կգա հենց 1 համարի ներքո։ «Եվրատեսիլ»-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք , որ կիսաեզրափակչի առաջին օրը ելույթ կունենան 16 (մայիսի 6), իսկ երկրորդ օրը՝ 15 երկրների ներկայացուցիչներ (մայիսի 8):