Բավ է պառակտվել
28-04-2014 14:17

Եվրատեսիլի հայկական պատվիրակությունը ժամանել է Կոպենհագեն (լուսանկարենր)

Երեկ վաղ առավոտյան Եվրատեսիլի հայկական պատվիրակությունը ժամանել է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագեն: Արդեն Օդանավակայանում Արամին MP3-ին սպասում էր դանիական DR հեռուստաընկերության նկարահանող խումբը:

Մեր պատվիրակին դիմավորելու էին եկել նաև հայ համայնքի ներկայացուցիչները, ովքեր շատ ջերմ ընդունելության արժանացրին Արամին:

Այսօր արդեննտեղի կունենա Արամի առաջին փորձը, որից հետո կհանդիպի տեղական և միջազգային լրատվամիջոցների հետ:


Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթը մեկնարկելու է Կոպենհագենում, մայիսի 6-ին: Արամը ելույթ է ունենալու նույն օրը, առաջին կիսաեզրափակչում, առաջին համարի ներքո: