Բավ է պառակտվել
14-04-2014 17:09

Արամ Mp3-ը հանդիպել է Հոլանդիայի հայ ընտանիքներին

Մայիսին Դանիայում նախանշված ՛՛Եվրատեսիլ՛՛ մրցույթում Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ը մասնակցել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում կայացած London Eurovision party համերգին, որն անցկացվել է Cafe De Parois ակումբում, որի ընթացքում Արամը կատարել է արդեն հիթ դարձած իր Not Alone երգը: Նշենք, որ նույն օրը Navasardyan Centre-ում Արամը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ:Ավելի վաղ Արամ MP3-ը հանդիպել էր նաեւ Հոլանդիայի հայ համայնքի ներկայացուցիչներին: Երգիչը հանդիպման գնացել էր Save Kessab լոգոյով շապիկով: Համայնքի ներկայացուցիչներն Արամին խնդրել են նաեւ մասնակցել Հայոց Ցեղասպանությանը նվիրված հոլովակի նկարահանումներին, ինչին երգիչը սիրով համաձայնել է: