18-11-2016 15:16

Անտիկ շրջանի աստվածները Մոսկվայում

«Հին Հունաստանի աստվածներն ու հերոսները» ցուցահանդեսը ներառում է 135 արվեստի գործեր, որոնք ընդգրկում են անտիկ դարաշրջանի բոլոր ժամանակաշրջանները` սկսած նախապատմականից մինչև Հռոմեական կայսրություն: Հին հունական արվեստի բոլոր տեսակի ցուցանմուշները քանդակները խեցիները և մետաղադրամները մեշամասնությամբ առաջին անգամ են լքել իրենց իրենց պատմական հայրենիքը: Ցուցահանդեսի կենտրոնական ցուցանմուշը «Մտահոգ Աթենասը» խորաքանդակն է:

Գլուխգործոցները տրամադրել են Հունաստանի առաջատար թանգարանները` Աթենքի Ազգային հնէաբանական թանգարանը, Կիկլադ արվեստի թանգարանը, Սալոնիկի և Դիոնի հնագիտական թանգարանները:

«Հին Հունաստանի աստվածներն ու հերոսները» ցուցահանդեսը կտևի մինչև փետրվարի 15-ը: