Բավ է պառակտվել
21-09-2013 11:47

Շնորհավոր տոնդ, Անկախ Հայաստան

Հայաստանում արդեն 22 տարի սեպտեմբերի 21-ը ոչ աշխատանքային է: Այս օրը Հայաստանի անկախության տոնն է: Հայաստանի Անկախության մասին հռչակագիրն ընդունվել է
Հայաստանի Հանրապետության գերագույն Խորհրդի առաջին նստաշրջանում 1990թ. օգոստոսի 23-ին: Հռչակագրով լուծարվեց Հայկական Խորհրդային Սոցիալսիտական Հանրապետությունը
եւ հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը: Հայաստանի Գերագույն Խորհրդի որոշմամբ 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին:
Ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 94,99 տոկոսը «կողմ» քվեարկեց անկախությանը: Սեպտեմբերի 23-ին Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ: