11-10-2014 08:41

Անջելիա Ջոլին արժանացել է պատվավոր «Տիկին» կոչմանը

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անջելիան Ջոլիին շնորհվել է պատվավոր «Տիկին» (Dame) կոչումը: Նա դարձել է այդ պատվավոր կոչման չորրորդ կրողը, համալրելով Ջուդի Դենչի, Մագիե Սմիթի և Հելեն Միրենի շարքերը: «Elle.cօm» կայքի հաղորդմամբ, դերասանուհին այսօր այցելել է Բուքինհեմյան պալատ, որտեղ էլ թագուհի Ելիզավետա II-ը հանդիսավոր արարողության պայմաններում դերասանուհուն է հանձնել համապատասխան շքանշանն ու կոչումը:
Դերասանուհին այս պատվավոր կոչմանն է արժանացել սեռական բռնությունների դեմ պայքարում նշանակալի աշխատանքներ իրականացնելու համար: Նշվում, թե Ջոլին հանդիսանում է «Սեռական բռնությունը կանխարգելելու նախաձեռնություն» (PSVI) կազմակերպության ղեկավարը,որն հիմնվել է երկու տարի առաջ Մեծ Բրիտանիայում:

Հաղորդման համաձայն, Ջոլին, լինելով ԱՄՆ քաղաքացի, չի կարողա օգտագործել այդ կոչումը: Այնուհանդերձ, լուրեր են պտտվում, թե դերասանուհին պատրաստվում է Նամիբիայի քաղաքացիություն ստանալ, որը հանդիսանալով բրիտանական տարածք, փաստացի հնարավորություն կընձեռի դերասանուհուն կրել կոչումը: