Բավ է պառակտվել
10-06-2014 14:10

Անջելինա Ջոլին բացել է սեռական բռնությունների թեմայով գագաթնաժողովը

Դերասանուհի, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին և Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգն այսօր բացել են հակամարտություններում սեռական բռնությունների թեմայով գագաթաժողովը:
Լոնդոնի Excel կենտրոնում կազմակերպված գագաթաժողովը համարվում է խոշորագույնը՝ այս թեմայով: Միջոցառմանը մասնակցեցին նաև ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, 900 փորձագետներ, ՀԿ-ներ, տուժածներ, ինչպես նաև՝ կրոնական առաջնորդներ:
Բրիտանական մամուլի համար այս առիթով գրած իր տեքստում Քերին ասել է, որ սեռական բռնությունները պատուհասում են ցանկացած երկիր, սակայն դրանք պետք է վերացնել ժամանակակից տարեգրությունից:
Քերին առաջարկել է նաև, որպեսզի հակամարտությունների գոտում սեռական բռնությունները դիտարկվեն որպես խոշոր միջազգային բնույթի հանցագործություն, իսկ կառավարությունները հրաժարվեն նման հանցագործներին ապաստան տրամադրելուց:
Բրիտանացի պաշտոնյան էլ խոստովանել է, որ Ջոլիի «Արյան ու մեղրի երկրում» ֆիլմից է տեղեկացել կոնֆլիկտների գոտում սեռական հանցագործությունների մասշտաբների մասին:
Մինչ այս Ջոլին ու Հեյգը համագործակցել էին այս ասպարեզում՝ միասին այցելելով Բոսնիա և Կոնգո:
Երկու տասնամյակ առաջ Բոսնիայում տեղի ունեցած պատերազմի ժամանակ 50.000 կին է ենթարկվել սեռական բռնության։