Բավ է պառակտվել
01-12-2014 17:34

Անջելինա Ջոլին վթարի է ենթարկվել

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին երեկ երեկոյան վթարի է ենթարկվել։ Միջադեպը տեղի է ունեցել Լոս Անջելեսում, որտեղ դերասանուհին ներկայացրել է իր նոր՝ «Անկոտրումը» ֆիլմը, հայտնում է comments.ua-ն։ 
Ամենագնացի վարորդը, ով Անջելինային տեղափոխելիս է եղել հյուրանոց, կորցրել է մեքենայի կառավարումը։ Մեքենան բախվել է մայթեզրին, ինչի հետևանքով վնասվել են 2 անիվները։ 
Վթարի ականատեսները հայտնել են, որ դերասանուհին մի փոքր վախեցել է և ենթադրել են, որ նրա մոտ, հնարավոր է, կա վնասվածք։ 
Սակայն դատելով այն բանից, որ միջադեպից հետո Ջոլիին տեսել են մեկ այլ մեքենայում, նրան հաջողվել է խուսափել լուրջ անախորժություններից։