Բավ է պառակտվել
09-03-2016 16:57

Անի Քրիստին անձնական կյանքից մանմասներ է ներկայացնում (լուսանկար)

Gisher.news-ն  ներկայացնում է ներկայացնում երգչուհի Անի Քրիստիի անձնական կյանքի որոշ մանրամասներ:  Անի Քրիստին տևական ժամանակ է՝ ապրում և ստեղծագործում է ԱՄՆ-ում: Երգչուհու անձնական կյանքը միշտ էլ հետաքրքիր է եղել հեռուստադիտողներին և նրա անվան հետ կապված ցանկացած խոսակցություն քննարկման տեղիք է տվել: Ինչպես գիտենք, երգչուհին ամուսնացած է եղել:

«Ամուսնալուծությունը ինձ երբեք էլ դժվարությունների առաջ չի կանգնեցրել, ինձ երբեք մտածմունքի առիթ չի տվել, ուղղակի մենք չենք հասկացել իրար և քաղաքակիրթ մարդկանց նման որոշեցինք, որ պետք է բաժանվենք»,-նշել է Անիին: Երգչուհու ամուսնալուծթյունը ևս քննարկման առիթ հանդիսացավ: «Ես այն տեսակը չեմ, որ հուսահատվեմ, երբեք էլ չեմ հուսահատվել: Անում եմ այն, ինչ իմ հոգուն հարազատ է: Ամուսնալուծությունն էլ հենց այդպես եղավ: Մինչ օրս ես իմ նախկին ամուսնու և նրա ընտանիքի անդամների հետ լավ հարաբերությունների մեջ եմ: Հաշվի առնելով այն փաստը, որ ամուսնուս հայրն իմ հայրիկի 40 տարվա ամենամտերիմ ընկերն է, ես պարզապես չէի կարող վատ լինել և թշնամանալ նրանց հետ»: