Բավ է պառակտվել
23-03-2017 18:26

Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը սկսել են շփվել միմյանց հետ. ԶԼՄ-ներ

Պաշտոնական բաժանումից վեց ամիս անց Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը կրկին սկսել են շփվել միմյանց հետ: հաշտեցման գլխավոր պատճառն այն է, որընտանեկան վեճերը դադարել են արտահոսել ԶԼՄ-ներ և խոչնդոտել ամուսնալուծության գործընթացին:
« Նա (Փիթը) իրեն սկսել է շատ ավելի երջանիկ զգալ: Նրան թեթևություն է բերում այն, որ ամեն ինչ այլևս հասարակական հնչեղություն չի ստանում»,- գրում է «People» հանդեսը, որի տեղեկությունների համաձայն զույգի միջև սուր անհամաձայնությունն այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են գույքի բաժանումն ու երեխաների խնամակալության կարգի որոշումը՝ ժամանակի ընթացքում մեղմվել է:« Դրանք բարդ ժամանակներ էին, բայց նրանց հաջողվել է հաղթահարել դա: Աշխատանքն այդ ուղղությամբ առաջ է ընթանում»,- ավելացրել է աղբյուրը:
Այս տեղեկությունների հաստատումն է հանդիսանում վերջերս ABC ընկերությանը Ջոլիի տված հարցազրույցը: Ռեժիսորն ու դերասանուհին ի վերջո կրկին իրեն թույլ տվեց Բրեդին՝ իրենց վեց երեխաների համար հիանալի հայր անվանել: « Նա միշտ շատ դրական է խոսում կնոջ մայրական հատկանիշների մասին: Նրանց նպատակն այն է, որ լուծվեն բոլոր խնդդիրները՝ հանուն երեխաների և ընտանիքի»,- նկատել է ամսագրի աղբյուրը:
Հունվար ամսին 41- ամյա Ջոլին և 53-ամյա Փիթը պայմանավորվեցին ամուսնալուծության ընթացքը միանգամայն գաղտնի պահել: Բացի այդ երկու կատարողները պարտավորվեցին « հանդես գալ մեկ ճակատով՝ հանուն վերականգնման և վերամիավորման»:
Ջոլին ապահարզան է տվել, քանի որ անհանգստանում էր իր վեց երխաների անվտանգության համար: Պաշտոնապես դերասանուհին հղում է արել Փիթի հետ անհաղթահարելի հակասություններին և պահանջում է իրեն տրամադրել երեխաներին մեծացնելու լիակատար և անքակտելի իրավունքը: Նա դեմ չէ, որ հայրը նրանց հետ ժամանակ առ ժամանակ հանդիպի: Ինչ վերաբերվում է դերասանին, ապա նա պնդում է երեխաների դաստիարակության հարցում իր լիակատար իրավունքի վրա:
Զույգը միասին ապրել է 10 տարի, և ամուսնացել է միայն 2014թ. օգոստոսի 23-ին: Նրանք ունեն վեց երեխա, որոնցից երեքը որդեգրած են: Ապահարզանի հայց ներկայացնելուց հետո դերասանուհին երեխաների հետ իրենց հոլիվուդյան դղյակից տեղափոխվել է Մալիբույում գտնվող առանձնատուն:
Ամերիկյան դերասանուհին, ռեժիսորն ու սցենարիստը, ով նվաճել է բազմաթիվ մրցանակներ, այդ թվում նաև «Օսկար», կինոյում իր դեբյուտն ունեցել է 1982թ.:
Նա լայն ճանաչում ձեռք բերեց այն բանից հետո, երբ «Լարա Քրոֆթ՝ Դամբարաններ կողոպտողը» " (Lara Croft: Tomb Raider , 2001) և «Լարա Քրոֆթ՝ Դամբարաններ կողոպտողը. Կյանքի օրորոց» (Lara Croft Tomb Raider: The Cradle of Life, 2003) ֆիլմերում մարմնավորեց Լարա Քրոֆթ վիդեոխաղի հերոսուհուն: Այդ հաջողությունն ամրապնդեցին նաև այնպիսի հաջողված ֆիլմեր, ինչպիսիք են «Միսթր և միսիս Սմիթեր»-ը (Mr. & Mrs. Smith, 2005), «Ծայրահեղ վտանգավոր»-ը(Wanted, 2008), «Սոլթ»-ը(Salt , 2010), « Մալեֆիսենտա»-ն (Maleficent, 2014): Ջոլին հայտնի է նաև մարդասիրական գործունեությամբ և ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ: Նա ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան է, իսկ 2012թ.-ից նաև ՄԱԿ-ի գաղթականների հարցերով Գերագույն հանձնակատարի հատուկ պատվիրակ:
2014թ. Բրեդ Փիթը «12 տարի ստրկություն» (12 Years a Slave, 2013) ֆիլմի պրոդյուսերության համար «Օսկար» մրցանակի արժանացավ: Նրա մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից են « Հարցազրույց վամպիրի հետ» (Interview with the Vampire: The Vampire Chronicles, 1994), « Յոթ տարի Տիբեթում» (Seven Years in Tibet, 1997), «Մարտական ակումբ» (Fight Club, 1999), «Օուշենի տասներեք ընկերները»(Ocean's Thirteen, 2007):