08-11-2016 10:20

Անջելինա Ջոլին մտադիր չէ երեխաների խնամակալությունը զիջել Բրեդ Փիթին

Անջելինա Ջոլիի եւ Բրեդ Փիթի ապահարզանի գործընթացը շարունակվում է եւ, ամենայն հավանականությամբ, լուրջ մարտեր են սպասվում:

Օրերս Փիթը հայտարարել էր, որ մտադիր է պայքարել երեխաների համատեղ խնամակալության իրավունքի համար, ինչն ամենեւին դուր չի գալիս Էնջիին: Նա ցանկանում է երեխաների միանձնյա խնամակալը լինել, իսկ Փիթին թույլ է տալիս երեխաներին տեսնել միայն հանգստյան օրերին: Ջոլին պատրաստ է դատարանում իսկական մենամարտ մղել Փիթի դեմ, որպեսզի թույլ չտա վեց երեխաների նկատմամբ համատեղ խնամակալության որոշում կայացնել: Նա ամեն գնով ցանկանում է վերահսկել որդիներին եւ դուստրերին Փիթի այցերը:

Հնարավոր է Փիթը խնամակալության շուրջ որոշումը փոխել է այն պատճառով, որ երեխաներից ոմանք չեն ցանկանում ապրել Էնջիի հետ:
Խոսքը 12-ամյա Փաքսի եւ 10-ամյա Շայլոյի մասին է:  Անջելինան ցանկանում է դա թույլ չտալ եւ հասնել միանձնյա խնամակալության, որպեսզի վերահսկի իրենց տանը երեխաների հոր հայտնվելն այնքան ժամանակ, քանի դեռ նա չի ազատվել թույներից կախվածությունից եւ չի սովորի վերահսկել զայրույթը: Երբ դա տեղի ունենա, Ջոլին հույս ունի վերադառնալ հոր հետ երեխաների համար սովորական շփմանը: