Բավ է պառակտվել
29-09-2016 09:52

Անջելինա Ջոլին մտադիր է «ոչնչացնել» Բրեդ Փիթին

Ջոլիի եւ Փիթի ամուսնալուծության մասին խոսակցություններն ու լուրերը դեռ շարունակում են մնալ համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում: Ջոլին հայտարարել է, որ լրջորեն մտադիր է ոչնչացնել ապագա նախկին ամուսնուն: Եթե նա խանգարի երեխաների նկատմամբ իր միանձնյա խնամակալությանը, Ջոլին ուղղակի նրանից փոշի կսարքի: Թվում է, թե Ջոլին Փիթի դեմ իսկական դավադրություն է հյուսում, որի նպատակը ամուսնուն վարկաբեկելն է, նրա հեղինակությունը ոչնչացնելը եւ բառացիորեն փոշու վերածելը: Կարծես թե Ջոլին Բրեդին ոչնչացնելու պլան ունի մամուլում. 41-ամյա դերասանուհին մտադիր է մանրամասներ պատմել լրագրողներին երեխաների եւ իր նկատմամբ Փիթի դաժանության մասին: Այնպես որ սպասենք նոր մեծաքանակ աղբի, որն իրար վրա կթափեն երբեմնի սիրահար ամուսինները: