Բավ է պառակտվել
15-02-2014 19:47

ՙԻմ միակ ամուսինն ու միակ սերը նորին մեծություն թատրոնն է՚.Ա. Մութաֆյան

Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է երիտասարդների և սիրո արագահաս բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնը: Gisher.news-ն կարևորելով տունն ու ավանդույթները սիրո և զգացմունքների մասին զրուցեց Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասանուհի Անահիտ Մութաֆյանի հետ. ՙՍիրահարվածություններ եղել են դեռ վաղ հասակից, սակայն ամենալուրջ սիրահարվածությունս, որը վերածվեց իսկական սիրո եղավ 16 տարեկանում ու տևեց մինչ այսօրս՚,-անկեղծացավ դերասանուհին: Անահիտ Մութաֆյանի խոսքով՝ սիրո խոստովանություններ լինում են գրեթե ամեն օր ու բոլորն էլ հուզիչ են, քանզի յուրաքանչյուր կնոջ համար հաճելի է և հուզիչ, երբ իրեն սեր են խոստովանում. ՙՍակայն ուզում եմ մեկն առանձնացնել. ամենահուզիչ ու խենթ խոստովանությունը եղավ Կասկադում այսպես ասված քաղաքի նավի մոտ և հնչեց այսպես ՙԹույլ տուր դեմքիդ երջանկություն նկարել…՚՚: Դերասանուհին նաև չթաքցրեց, որ իր սիրտը ՙտեր՚ ունի. ՙՑավոք կամ ի ուրախություն ինձ այո զբաղված է իմ սիրտը ու լի է սիրով՚,-ասաց զրուցակիցս: Չնայած ինչպես Անահիտն է ասում, ինքը խորհուրդներ տալ չեմ սիրում, բայց մի բան հաստատ է. ՙՍիրելի մարդուն ամեն ինչ պետք է ժամանակին ասել հետո կարող է ուշ լինել, քանզի ամեն ինչ այս կյանքում անցողիկ է, քանզի պետք չէ ամաչել ու վախենալ ՙսեր՚ բառից քանզի սերը Աստվածատուր պարգև է, որը չընդնունելու կամ թաքցնելու դեպքում կարող ես երկրորդ անգամ չպարգևատրվել՚, համոզված է դերասանուհին: Անահիտ Մութաֆյանի խոսքվ՝ աղաբլիթ կերել է ու սպասված երազն էլ՝ տեսել. ՙԵրազիս տեսել եմ Մայր թատրոնը, Մայր թատրոնի բեմն ու դահլիճը. լի հանդիսատեսով ու շաղաղված լույսերի մեջ: Ահա իմ երազը, փաստորեն իմ միակ ամուսինն ու միակ սերը նորին մեծություն թատրոնն է:Իսկ թե ով ջուր տվեց ինձ, իմ երազում՝ չեմ ասի…՚,-եզրափակեց հասդիաստեսի անսպառ սերը վայելող Անահիտ Մութաֆյանը: