10-01-2014 10:08

Թատրոնը նորից իրեն հատուկ տեղն է գրավում. Անահիտ ՄութաՖյան

Մեր օրերում շատ է խոսվում այն մասին, թե երիտասարդությունը անտեսում է իրական արժեքները, մշակույթն ու այդ թվում մոռանում՝ արվեստների արվեստ թատրոնի մասին: Սակայն վերը նշված կարծքի հետ համամիտ չէ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Անահիտ Մութաֆյանը. ՙԵրիտասարդները գալիս են թատրոն, թատրոնը նորից իր ուրույն տեղն է գրավում մեր ազգի կենսակերպի մեջ, այ եթե թատրոններն էլ իրենց հերթին մշակեն երիտասարդին հաճելի ու հետաքրքրող ճիշտ խաղացանկային քաղաքականություն, ապա համոզված եմ, որ մեր թատրոնները կպատկանեն երիտասարդությանը՚, - համոզված է դերասանուհին: Ըստ նրա, հայկական թատրոնին, այսօր պակասում է ազգային հերոսի գաղափարը, որն էլ այսօր հետաքրքրում է մեր երիտասարդներին դրա վառ օրինակն էր ՙԳարեգին Նժդեհ՚ ֆիլմի հաջողությունը, օպերային թատրոնում ՙԱրշակ 2 րդ՚ օպերային ներկայացման երիտասարդ հանդիսատեսի ներկայությունը: ՙՀույսով եմ 2014 թ. մենք կկարողանաք ունենալ այս ամենն ու թատրոնի հետ ավելի ուժեղ կապերով կապել մեր երիտասարդությանը՚,- եզրափակում է Անահիտ Մութաֆյանը: