Բավ է պառակտվել
19-01-2015 10:53

Ամերիկացի կինոռեժիսորը նկարահանել է նոր ֆիլմ Ցեղասպանության մասին

Ամերիկացի ռեժիսոր Ջոն Միլանոն նկարահանել է «Ծղոտե տիկնիկներ» (Straw Dolls) ֆիլմը, որը նվիրված է 1915թ. Հայոց ցեղասպանությանը, գրում է armenianweekly.com-ը։ «Ես մեծացել եմ Նյու Ջերսիում՝ հայկական հզոր համայնքի հարևանությամբ։ Ձեր ընկերները մեծ ազդեցություն են ունենում ձեզ վրա, ուզեք, թե չուզեք։ Թեև ես չեմ ծնվել այդ մշակույթում, սակայն շատ լավ հասկանում եմ և ընդունում եմ այդ պատմությունը»,- նշել է ռեժիսորը։ Միլանոն ներկայացրել է 2 տարի տևած աշխատանքի մանրամասները՝ նշելով, որ Թուրքիան չի ընդունում այդ վայրագությունները, բայց, այնուամենայնիվ, ֆիլմում իրենց նպատակն է եղել ոչ թե բողոքել թուրքական կառավարության դեմ, այլ պատմել այն, ինչը Հոլիվուդն անտեսում է։ Ռեժիսորը պատմել է, որ ցանկացել է ներկայացնել եղելությունը 100% ճշտությամբ, և այն բոլոր պատմությունները, որոնք ներկայացված են, իրականություն են։ Նկարահանումներին նախորդած ուսումնասիրություններում ներառվել են հարյուրավոր ամսագրեր, լուսանկարներ, Ցեղասպանությունը վերապրածների հարցազրույցներ և գրքեր։ «Ծղոտե տիկնիկներ» ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2015թ. ապրիլի 24-ին Լոս Անջելեսում և Երևանում։