Բավ է պառակտվել
11-06-2016 11:54

Համերգից հետո հրազենային վիրավորում ստացած երգչուհի Քրիստինա Գրիմին մահացել է

Ամերիկացի երգչուհի, The Voice նախագծի մասնակից Քրիստինա Գրիմին մահացել է վնասվածքների հետևանքով, որոնք ստացել էր Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում համերգից հետո անհայտ անձի հարձակման հետևանքով: «Խոր ցավով հայտնում ենք, որ երգչուհի Քրիստինա Գրիմին մահացել է ստացած վնասվածքների հետևանքով»,- ասվում է ոստիկանության հաղորդագրությունում: Հիշեցնենք, որ հրաձգությունը տեղի էր ունեցել Plaza Live համերգասրահում, որտեղ Գրիմին ելույթ է ունեցել Befor You Exit խմբի հետ: Հանցագործը համերգից հետո մոտեցել է երգչուհուն և կրակել նրա վրա, այնուհետև ինքնասպան է եղել: Հարձակման պատճառները դեռ անհայտ են: