Բավ է պառակտվել
24-02-2015 09:45

«Օսկարի» նկատմամբ ամերիկացիների հետաքրքրությունը նվազել է

«Օսկարի» նկատմամբ ամերիկացիների հետաքրքրությունը 16 տոկոսով նվազել է՝ գրանցելով վերջին վեց տարվա ընթացքում ամենացածր ցուցանիշը: 
87-րդ «Օսկար» կինոմրցանակաբաշխությունն ավելի քիչ է հետաքրքրել ԱՄՆ քաղաքացիներին, քան անցած տարիների մրցանակաբաշխությունները: 2015 թվականին ABC հեռուստաընկերության անցկացրած հեռարձակման լսարանը նվազել է 16 տոկոսով՝ անցած տարվա համեմատ՝ համաձայն Nielsen ընկերության հետազոտության տվյալներին: 
Դա վերջին վեց տարիների ընթացքում ամենավատ ցուցանիշն է: 
2015 թվականին արարողությանը հետևել է 36,6 միլիոն մարդ, մինչդեռ 2014 թվականին «Օսկարն» էկրանների առաջ է հավաքել 43,7 միլիոն մարդու: Այսպիսով՝ լսարանի թվաքանակը նվազել է 16 տոկոսով: 
Նման ցուցանիշներին մոտ են եղել 2009 թվականի մրցանակաբաշխության տվյալները՝ 36,3 միլիոն: