Բավ է պառակտվել
15-04-2016 13:30

Ալլա Պուգաչովայի նշում է ծննդյան 67-րդ տարեդարձը

Այսօր ռուսական էստրադայի թագուհի Ալլա Պուգաչովան իր 67-ամյակն է նշում: Էստրադային հայտնի երգչուհի Ալլա Պուգաչովան պատմել է, որ չի ուզում մեծ շուքով նշել իր 67-ամյակը: Նա իր տարեդարձը կտոնի ընտանիքի հետ՝ մերձմոսկովյան Գրյազ գյուղում: Ստեղծագործական կարիերայի տարիներին Պուգաչովայի երգացանկն ընդգրկել է ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, եբրայերեն, գերմաներեն, ֆիններեն, ուկրաիներեն ավելի քան 500 երգ, նա ավելի քան 100 սոլո ձայնապնակ, CD եւ DVD սկավառակ է թողարկել: Ռուսաստանից բացի, երգչուհու ալբոմները թողարկվել են աշխարհի շատ երկրներում: Ռուսական էստրադայի պրիմադոննան այսօր այլեւս հյուրախաղերով հանդես չի գալիս, բայց շարունակում է նոր երգեր ձայնագրել, ակտիվորեն զբաղվում է տաղանդների փնտրտուքով Յալթայի «Նոր ալիք» եւ «Կրիմ Մյուզիկ Ֆեստ» փառատոներին: Ալլա Պուգաչովան տարբեր հեռուստանախագծերի մշտական մասնակից է եւ հեռուստահաղորդումների վարող: Պրիմադոննան չի ուզում տոնել իր 67-ամյակը: Այդ մասին հայտնել է նրա վաղեմի ընկերուհին` դիզայներ Միլա Ստավիցկայան: «Ալլա Բորիսովնան ասաց, որ չի ուզում տոնել իր տարեդարձը: Չնայած իհարկե մտերիմները ժամանակ եւ հնարավորություն կգտնեն շնորհավորելու նրան»: