15-04-2015 10:22

Այսօր Ալլա Պուգաչովայի ծննդյան օրն է

Սովետական և ռուսատանյան էստրադային երգչուհի, պրոդյուսեր, երգահան, ԽՍՍՀ ժողովրդական արտիստուհի Ալլա Բորիսի Պուգաչովան այսօր` ապրիլի 15-ին, նշում է իր ծննդյան օրը. լռանում է նրա 66-ամյակը: Պուգաչովան ծմնել է Մոսկվայում` 1949 թվականի ապրիլի 15-ին: Նա սկսել է հետաքրքրվել երաժշտությամբ վաղ մանկությունից: 1965 թվականին` «Բարի լույս» ռադիոծրագրի ժամանակ հնչեց նրա երգը` «Ռոբոտը»: Հաջորդ  2 տարվա ընթացքում երիտասարդ արտիստուհին համերգներով է հանդես գալիս Ռուսաստանի հյուսիսային հատվածում: 1967 թվականին նա դառնում է համերգավար Կրկեսի և էստրադայի ուսումնարանում` միևնույն ժամանակ սովորելով Մոսկվայի Իպոլիտով-Իվանովի անվան երաժշտական ուսումնարանի դիրիժորական բաժնում: 1970 թվականից Պուգաչովան աշխատում է Ռոսկոնցերտում, ելույթ է ունենում «Մոսկվացիներ», «Ուրախ երեխեք», «Ռիթմ» խմբերում, ինչպես նաև Օլեգ Լունդստրեմի էստրադային անսամբլում: 1980 թվականին Պուգաչովան ավարտում է Լունաչարսկու անվան թատերական արվեստի ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: Նույն տարի Պուգաչովան արժանանում է Ռուսաստանի սովետական հանրապետության վաստակավոր արտիստուհու, իսկ 1985 թվականին` ժողովրդական արտիստուհու կոչում: 1991 թվականին Ալլա Պուգաչովան դառնում է Սովետական Միության վերջին ժողովրդական արտիստուհին: 1992 թվականին նա արժանանում է 1 աստիճանի «Արծվի շքանշանի», իսկ 1994 թվականին ստանում է Ռուսաստանի պետական մրցանակը մշակույթի զարգացման գործում կատարած նշանակալի ավանդի համար: 2005 թվականից ի վեր Իգոր Կրուտոյի հետ համատեղ նա հանդես է գալիս որպես «Տարվա երգ» փառատոնի պրոդյուսեր, ինչպես նաև Յումալայում կայացող «Նոր ալիք» երիտասարդ կատարողների փառատոնի մուսա: Ինչպեսնշում են լրատվամիջոցները, Պուգաչովան ռուսաստանյան էստրադայի պատմության մի ողջ շրջան է մարմնավորում: Իր ստեղծագործական գործունեության տարիների ընթացքում Պուգաչովան հանդես է եկել հետևյալ համերգային ծրագրերով` «Երգող կինը», «Երգչուհու մենախոսությունները», «Եկել եմ և ասում եմ», «Երգում է Ալլա Պուգաչովան»: Նրա կողմից կատարվող երգերը կրկնում է ողջ երկիրը…