14-03-2016 16:37

Ալլա Պուգաչովան առանց թիկնապահների է գնացել խանութ Մոսկվայի կենտրոնում

66-ամյա Ալլա Պուգաչովան գրեթե մի ամբողջ օր Մոսկվայի կենտրոնում է անցկացրել առանց թիկնապահների: Պրիմադոննային բռնացրել են ԳՈՒՄ-ում, երգչուհին կարճ կարմիր զգեստով կրկին ցուցադրել է իր սլացիկ ու ձիգ կազմվածքը: Պուգաչովայի մասին փաստագրական ֆիլմի նկարահանումների ժամանակ, որը հարմարեցված է նրա ծննդյան օրվան (ապրիլի 15-ին), աստղը պատրաստակամությամբ լուսանկարվել է պատահական անցորդների հետ ու հաճույքով շփվել նրանց հետ՝ չնայած նկարահանումներին:

Ալլա Բորիսովնան իր համար հագուստ էր ընտրում ապշահար երկրպագուների ուշադիր հայացքների ներքո: Պրիմադոննան հրաշալի տրամադրություն ուներ ու երևում էր, որ նրան դուր է գալիս իր նոր կերպարը՝ ալ կարմիր վերարկու, ուլտրանորաձև կոշիկներ, նրբագեղ գլխարկ, սև թիկնոց ու յուրօրինակ արևային ակնոց: