Բավ է պառակտվել
29-08-2015 16:48

Մեքսիկական սերիալների հայազգի դերասանը մտադիր է գնել «Հայֆիլմը»v

Մեքսիկական սերիալների հայազգի դերասան Մաուրիսիո Օչմանը մտադիր է գնել «Հայֆիլմը»։ Օչմանն ասել է, որ այս տարվա նոյեմբերին պատրաստվում է այցելել պատմական հայրենիք՝ Հայաստան։ Դերասանի խոսքով՝ Երևան իր այցի շրջանակում ծրագրվում է «Հայֆիլմ» կիստուդիայի ձեռքբերումը։ «Ցավոք սրտի, ես ծանոթ չեմ հայկական կինոյին։ Ապագայում ես անձամբ եմ պատրաստվում զբաղվել կինոռեժիսուրայով և իմ առաջին ֆիլմը ցանկանում եմ նկարահանել հենց Հայաստանում և հենց սեփական կինոստուդիայում։ Մեքսիկայում կամ ԱՄՆ-ում դա անելը բարդ է մեծ մրցակցության պատճառով։ Հայաստանում, ինչպես ինձ հաջողվեց պարզել, ես կդառնամ մենաշնորհատեր»,- ասել է նա։ Մաուրիսիո Օչմանը ծնվել է 1977 թ. Մեքսիկայի հայ-հրեական ընտանիքում։ Դերասանի հայրը հայ է, գործարար, նկարիչ։ Մայրը հրեուհի է, դասավանդում է դպրոցում։  Օչմանը նկարահանվել է ավելի քան 12 սերիալում և ֆիլմում։ Նրա աստեղային ժամը վրա է հասել «Կլոն» սերիալի թողարկմամբ։