Բավ է պառակտվել
04-05-2014 18:33

Աշխարհահռչակ դերասանուհի Օդրի Հեփբըրնը այսօր կդառնար 85 տարեկան

1929 թվականի մայիսի 4-ին ծնվել է անգլիական ծագումով ամերիկացի դերասանուհի, ֆոտոմոդել և ХХ-րդ դարի կինոարվեստի ամենափայլուն աստղերից մեկը՝ Օդրի Հեփբըրնը: Նրբաճաշակ Օդրին ոչ միայն գեղեցիկ կին էր, հիասքանչ դերասանուհի և ֆոտոմոդել, այլ նաև մարդասեր, և մարդկությանը օգնություն ցուցաբերելու համար նրան շնորհվել է Ժան Հերշոլթի անվան մրցանակը:
Նա իռլանդական ծագումով անգլիացի բանկիր Ջոզեֆ Վիկտոր Րասթոնի և հոլանդացի բարձրաշխարհիկ բարոնուհի Էլլա վան Հեեմսթրի դուստրն էր և նրանց տոհմում կային ֆրանսիացի ազնվականներ և անգլիական թագավորական ընտանիքի ներկայացուցիչներ:1944 թվականի ձմռանը՝ Հոլանդական Սովի ժամանակ, նացիստները յուրացնում էին ուտելիքի և վառելանյութի համեստ պաշարները: Նիդերլանդների բնակչությունը սովի էր մատնվել, ոմանք սառչում էին ուղիղ փողոցում: Արնհեմը դատարկվեց դաշնակիցների ռմբակոծումների ժամանակ: Օդրիի մորեղբայրները գնդակահարվեցին Դիմադրության շարժմանը մասնակցելու համար: Նրա եղբայրը հայտնվեց գերմանական համակենտրոնացման ճամբարում:

Հեփբըրնի աշխատանքը կինոարվեստում չափազանց դյուրին էր բազում լեզուների իմացության շնորհիվ: Նա խոսում էր ֆրանսերեն, անգլերեն, իսպաներեն, իտալերեն և հոլանդերեն: Իտալերենը Հեփբըրնը սովորեց, երբ պարում էր Հռոմում: Իսպաներենը դերասանուհին սովորեց ինքնուրույն, և նույնիսկ պահպանվել է UNICEF-ի տեսագրությունը, որում նա ազատ իսպաներեն է զրուցում Մեխիկոյի բնակիչների հետ:
1990 թվականի հոկտեմբերին Հեփբըրնը մեկնել է Վյետնամ՝ փորձելով բարելավել կառավարության և UNICEF-ի միջև համագործակցությունը խմելու ջրի և իմունիզացման ծրագրի շրջանակներում: Սոմալիում ճամփորդության ժամանակ Օդրիի մոտ ստամոքսի սուր ցավեր են սկսվում: Օդրին ոչ ոքի ոչինչ չի ասում, որպեսզի նրա պատվիրակության անդամները չհետաձգն ճանապարհորդության ծրագիրը: Նա դիմել է բժշկին միայն ճանապարհորդությունից վերադառնալուց հետո: Բժիշկը նրա մոտ հայտնաբերել է քաղծկեղ: Օդրի Հեփբըրնը մահացել է 1993 թվականի հունվարի 20-ին Լոզաննայի մոտ՝ Տոլոշենազ շվեյցարական փոքրիկ քաղաքում:
Օդրիի ամբողջական անունն է Օդրի Քեթլին վան Հեեմսթր Հեփբըրն-Րասթոն: Նա անչափ կապված էր իր հոր հորը: Երբ կինոընկերությունը առաջարկեց նրան փոխել ազգանունը, որպեսզի դերասանուհուն չշփոթեն Քեթրին Հեփբըրնի հետ, Օդրին հրաժարվեց:
TIFFANY & CO ոսկերչական ընկերությունը համաշխրհային համբավ ստացավ հենց Օդրի Հեփբըրնի շնորհիվ՝ ավելի ճիշտ "Նախաճաշ՝ Թիֆֆանիի մոտ" (1961) ֆիլմում կատարած իր դերի համար: Օդրի Հեփբըրնը ուներ երկու որդի՝ Շոն Հեփբըրն Ֆերերը (ծնվ.17.07.1960) Մել Ֆերերի հետ ամուսնությունից և Լուկա Դոթթին (ծնվ.08.02.1970) Անդրեա Դոթթիի հետ ամուսնությունից: