Բավ է պառակտվել
01-09-2016 16:37

Դերասանուհի Տաթևեր Խանջյանն իր առաջին սեպտեմեբերի 1-ի ու դպրոցի մասին

«Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիում եմ առաջին դասարան գնացել, սակայն չեմ հիշում թե ով է ինձ առաջին անգամ տարել դպրոց: Բայց լավ հիշում եմ,որ օտարի նման կանգնել էի մոլորված `այն տեղի կարգ ու կանոնին անծանոթ »,-Gisher.news-ի հետ զրույցում վերհիշելով դպրոցական տարիները նշեց դերասանուհի Տաթևեր Խանջյանը: «Երբ կարդացին անուն ազգանունս, ասացի, որ ես էլի ազգանուն ունեմ դա Սազանդարյանն է: Ախր տանն ինձ կատակելով ասում էին դու Տաթևիկ Սազանդարյանն ես (նկատի ունենալով երգչուհուն) ես էլ հավատացել էի: Բոլորը ժպտացին,իսկ ես դեռ օտարի ակնապիշ աչքերով հետևում էի նրանց»,-հիշում է դերասանուհին և շարունակում. «Որպես Հայաստանից եկած ես արժանացա լավագույն ընդունելությանը, բայց արի ու տես դասամիջոցները վերածվում էր քաոսի, այլ մոլորակում էի ինձ զգում, քանի որ բոլորի լեզուն համշենահայերենն եր, իսկ ես բան չէի հասկանում »: Տաթևերի խոսքով, ինքը շատ լավ է պատկերացրել թե ուր է գնում,քանի որ մայրը ուսուցչուհի էր և մինչ այդ կապված է եղել դպրոցի հետ:

«Լավագույն ուսուցչուհու կերպարը միշտ ու միշտ ասոցացվում է մայրիկիս հետ: Ուսուցիչներն իմ կյանքի անքակտելի մասն են՝ ծնվել, մեծացել, ապրել, այդ մասնագիտությունը ձեռք բերել, սնվել եմ նրանցով և նրանց մեջ: Իմ կյանքում ամենահարգալից և ջերմ շփումները պահպանել եմ նրանց հետ: Մեծագույն հարգանքով խոնարհվում եմ ուսուցիչներիս առաջ, նրանք միշտ իմ հիշողություններիս բարձրունքում են»,-նշեց զրուցակիս: Անրադառնաով այն հարցին թե ինչպիսի աշակերտուհի է եղել Տաթևերը, վերջինս պատասխանեց. «Երանի ուսուցչուհիներս պատասխանեին, բայց մի բան հիշեցի: Բախտավորություն ինձ, ես եղել եմ ՀՀ վաստակավոր մանկավարժ Արաքսյա Գասպարյանի սանը: Ժողովի ժամանակ բոլոր աշակերտներին երկար նկարագրելուց հետո, երբ հերթն ինձ հասավ ասաց. «Ես Տաթևերի մասին մեկ բառ պետք է ասեմ. նա քնարական աղջիկ է»: Լավ հասկացա, բայց այնքան քիչ թվաց ինձ, այնքան քիչ, որ տանը բոլոր բառարանները քրքրեցի հոմանիշներ գտնելու համար »: Դերասանուհին գրականություն առարկան է սիրել. «Ես ամենուր ասմունքում էի և այն իմ զարդն ու զենքն էր դարձել »,-ասաց Տաթևերը:
Խոսելով մեր օերերի դպրոցներից դերասանուհին ցանկացավ միայն իր իր քաղաքի դպրոցներին անրադառնալ. «Ծաղկել են իմ աչքում, դպրոցի հիանալի նվիրյալներ ունենք, ջանք չեն խնայում դպրոցի պատիվը բարձր պահելու համար և ես բառեր չեմ շռայլում: Բացառիկ տաղանդավոր երեխաներ ունենք միջազգային հարթակներ հասած: Ես այն կարծիքին չեմ, որ հեգնանքով շահարկվում իբրև այժմյան դպրոցն, այժմյան սերունդը այն չեն: Դա իմ տեսածին չի համապատասխանում, ես սիրում ես էս սերնդին, ճիշտ է այժմ ամեն ինչ այլ է, բայց առավել է»: Եզրափակելով զրուցը Տաթևեր Խանջյանը շնորհավորեց բոլորի նոր ուսումնական տարին, մաղթելով գիտելիքի առատ հոսք, բարգավաճում և փայլուն առաջադիմություն: