Բավ է պառակտվել
29-11-2016 20:32

Արգումենտի ի ֆակտին պատմել է Անդրկովկասի հնագույն հայկական խոհանոցի մասին

«Արգումենտի ի ֆակտի» հեղինակավոր ռուսական հրատարակությունը պատմել է Անդրկովկասի հնագույն հայկական խոհանոցի մասին և ներկայացրել խորհուրդներ այն մասին, թե ինչ է պետք համտեսել Հայաստանում և ինչ բերել այնտեղից։

Հայկական ճաշատեսակները կարելի է ճանաչել անգամ փակ աչքերով

Հայկական խոհանոցն Անդրկովկասի հնագույն խոհանոցն է։ Այն շատ հետաքրքիր է և տարբերվում է կովկասյան այլ խոհանոցներից։ Չնայած շատ մթերքներ և անգամ որոշ ճաշատեսակներ, օրինակ տոլման, ընդհանուր են կովկասյան մի շարք երկրների համար, այդուհանդերձ, հայկական ճաշատեսակները դուք կճանաչեք փակ աչքերով, դրանք շատ յուրօրինակ են։

Հայկական խոհանոցը հագեցնող է և կալորիական։ Հայաստանում շատ են օգտագործում միս, լապշա, հատուկ ուշադրության կենտրոնում են ապուրները։ Ավանդական ճաշատեսակները կարելի է հեշտությամբ գտնել ինչպես Երևանի կենտրոնում գտնվող հայտնի ռեստորաններում, այնպես էլ տուրիստական երթուղիներից դուրս գտնվող հարմարավետ պանդոկներում։

Ինչ համտեսել Հայաստանում

Խորոված. հայտնի ազգային խորովածը` մարինացված գինու, կոնյակի կամ քացախի մեջ։

Տոլմա. մսի արգանակից պատրաստված տոլմա` փաթաթված խաղողի թփով։ 

Քյուֆթա. քյուֆթայի միսն ավանդաբար ոչ թե աղում են մսաղացով, այլ «ծեծում են» մինչև միատար զանգված ստանալը, ինչից հետո ավելացնում են սոխ և համեմունքներ։ 

Արշտա. արշտան փորձելու համար հարկավոր է այցելել հայկական գյուղեր։ Արշտան պատրաստվում է ջրից, ալյուրից և աղից։ Չեն ավելացնում ոչ ձու, ոչ յուղ։ Արշտան օգտագործվում է մեծ թվով ճաշատեսակներում, դրանից պատրաստում են նաև հալվա։

Պուտուկ և մախոխ. ոչխարի մսից պատրաստվող ապուրներ են։ Պուտուկում ավելացնում են նաև ոլոռ և սալոր, մախոխում` ցորենի ալյուրից և ոչխարի խճողակից պատրաստված խմորագնդիկներ։

Ժենգյալով հաց. հայկական բոլոր ճաշատեսակներում օգտագործվում է տարատեսակ կանաչեղեն, ամենից շատ կանաչեղեն է օգտագործվում ժենգյալով հացում։ Այն լցոնում են տարատեսակ կանաչեղենով, որոնց տեսակները մի կտորում կարող է հասնել 50–ի։

Պանիր և երշիկեղեն

Հայաստանը հայտնի է նաև իր կաթնամթերքով, որտեղ առանձին դերակատարություն ունեն մածունը և, իհարկե, պանիրը։ Հայտնի չանախը պատրաստվում է աղաջրում, ինչի համար օգտագործվում են սպիտակ գինու տեսակներ, մեղր և մրգահյութեր։ Չանախն ունի աղի և փոքր–ինչ սուր համ։

Լոռին պատրաստվում է կովի և գոմեշի կաթից ու առանձնանում է նրբահամությամբ։ Եվ, իհարկե, հայտնի չեչիլը, որը կարելի է բերել Հայաստանից, այն ամենից երկարն է պահպանում իր օգտակար հատկությունները։

Մսային դելիկատեսների թվում առանձնանում է սուջուխը, որն ունի սուր համ ու տարբերվում է համեմունքների բույրով և կարծրությամբ, ինչպես նաև բաստուրման։

Մրգեր

Հայկական «գլխավոր» միրգը, թերևս, ծիրանն է, որը երկրի խորհրդանիշերից մեկն է։ Հենց Հայաստանում կարելի է փորձել ծիրանի ամենահամեղ տեսակները։ Հայաստանում աճեցվում է նաև շատ համեղ դեղձ, նուռ, խաղող, թուզ։

Ի՞նչ բերել Հայաստանից

Հայաստանից պետք է բերել պանիրի բոլոր տեսակները` չանախ, չեչիլ, անգամ լոռի։ Վերջինը, չնայած որ մի փոքր նուրբ է, սակայն ճանապարհին չի փչանա։ Հայաստանից հարկավոր է բերել նաև բաստուրմա և սուջուխ և, իհարկե, բարձր լեռնային գոտիներում աճող ուրցն ու պոչղակը (зверобой)։ Գնեք և ձեզ հետ Հայաստանից անպայման բերեք ընկուզեղեն, չրեղեն և հայկական համեմունքներ։ Բացի հայկական կոնյակից, որը բոլորը ճանաչում և սիրում են, ուշադրություն դարձրեք նաև «Արենի» և «Խորան» գինիներին։