Բավ է պառակտվել
20-02-2016 16:45

Աիդա Սարգսյանը մանրամասնում է իր ամուսնալուծության մասին լուրերը (լուսանկարներ)

Ձեզ ենք ներկայացնում երգչուհի Աիդա Սարգսյանի անձնական ու գործնական կյանքի որոշ մանրամասներ։ Բավական տևական ժամանակ է, ինչ հայ հանդիսատեսը չի լսում Աիդա Սարգսյանի ստեղծագործական գործունեության մասին։ Նա այն երգչուհին է, ով 90-ականներին իր հստակ տեղն ու դիրքն ուներ հայկական շոու-բիզնեսում, սակայն ահա այսօր նա լռում է։ Իր լռության մասին մի առիթով նա ասել է․

«Այն, ինչ ես անում եմ, գուցե չքայլի այժմյան մեզ մատուցվող ճաշակին ու ոճին։ Եթե ես չեմ երևում հեռուստաէկրաններին, դա դեռ չի նշանակում, որ ես լռում եմ ու չեմ ստեղծագործում: Ո´չ, դա այդպես չէ, ես ունենում եմ հրավերներ»։ Գաղտնիք չէ, որ երգչուհին տարիներ առաջ ամուսնացավ, սակայն որոշ ժամանակ անց, ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ նա ամուսնալուծվեց։

Մի անգամ Աիդան նշել է, որ իր ընտանիքում կա խնդիր, կոնֆլիկտ, բայց ասել, որ ինքն ամուսնալուծված է, հստակ չի կարող․ «Այո, չեմ հրաժարվում, իմ ընտանիքում կա խնդիր։ Ամուսինս այս պահին Հայսատանում չէ, և դա այն պատճառներից մեկն է, որ ես այսօր միայնակ եմ, բայց միանշանակ ասել, որ ես ամուսնալուծված եմ, չգիտեմ, չեմ կարող․․․»: Նշենք նաև, որ երգչուհին ունի դուստր, ով անչափ շատ է սիրում ճանապարհորդել մայրիկի հետ։