Բավ է պառակտվել
25-09-2014 12:01

Աֆրիկյանների շենքի տեղում՝ բազմաֆունկցիոնալ համալիր

«Այն բանից հետո, երբ Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների տունն ապամոնտաժվեց, խոսակցություններ են շրջանառվում, թե հյուրանոց է կառուցվելու քանդված շենքի տեղում, որը պատկանում է «Միլեյիում քոնսթրաքշն» ՍՊԸ-ին:
Մեզ հետ զրույցում այդ փաստը մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի պետ Կամո Այվազյանը ոչ հերքեց, ոչ հաստատեց, նշելով, որ ինքն էլ է լսել նման խոսղակցություններ և տեսել նաև որոշ փաստաթղթեր, բայց հստակ ոչինչ չի կարող ասել՝ հորդորելով մեզ քաղաքապետարանից ստանալ վերջնական պատասխանը: Կապվեցինք նաև քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանի հետ, ով նշեց, որ հաստատված նախագիծ, որպես այդպիսին, չկա.«Ընթանում են քննարկումներ բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու տրամաբանության մեջ, բայց այս պահին կոնկրետ հաստատված նախագիծ չկա»:

Թե քննարկումները երբ կավարտվեն և ինչ կորոշվի, դեռ պարզ չէ»,-գրում է«Հրապարակ»-ը: