25-02-2016 10:41

Ադելը դարձել է Brit Awards մրցանակի քառակի դափնեկիր

Բրիտանացի երգչուհի Ադելը դարձել է ազգային երաժշտական Brit Awards մրցանակի քառակի դափնեկիր:

Նա ճանաչվել է բրիտանացի լավագույն կին կատարող, հաղթել «Լավագույն ալբոմ» և «Համաշխարհային հաջողություն» անվանակարգերում, իսկ նրա Hello երգը ճանաչվել է «Լավագույն սինգլ»։ Այդ երգի տեսահոլովակը ներկայացված էր «Լավագույն տեսահոլովակ» անվանակարգում, սակայն մրցանակը բաժին հասավ One Direction խմբին՝ Drag Me Down տեսահոլովակի համար։ «Լավագույն բրիտանացի կատարող» անվանակարգում հաղթել է Ջեյմս Բեյը։

Չորրորդ անգամ լավագույն բրիտանական խումբ է ճանաչվել Coldplay-ը: