Բավ է պառակտվել
23-03-2016 12:17

Ադելը Բրյուսելի ահաբեկչությունների զոհերի հիշատակին երգ է նվիրել (տեսանյութ)

Բրիտանացի երգչուհի Ադելը լոնդոնյան O2 Arena համերգասրահում ունեցած ելույթի ժամանակ անդրադարձել է մարտի 22-ին Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների շարքին` ի հիշատակ զոհերի կատարելով Բոբ Դիլանի Make You Feel My Love երգը: 
Ինչպես նշում է rollingstone.com-ը, երկրպագուներից մեկի արած տեսանյութում երևում է՝ ինչպես է մութ համերգասրահը ողողվում հեղախոսների լույսերով` մինչ տաղանդաշատ երգչուհու ձայնը տարածվում է սրահով մեկ: 
«Չեմ կարծում, որ նախկինում ունեցած շոուներիցս որևէ մեկի ժամանակ ես այսքան հուզված լինեի: Դա ուղղակի սքանչելի էր. կարծում եմ, որ նրանք լսեցին դա»,- իր տպավորություններով կիսվել է Ադելը: Հիշեցնենք, որ երեկ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի միջազգային օդանավակայում ու մետրոյի կայարանում մի քանի պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով մահացել է 31 մարդ, ևս 250 մարդ վիրավորվել է։  Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը։