Բավ է պառակտվել
21-09-2016 15:37

Ադելն իր համերգը նվիրել է Բրեդ Փիթին և Անջելինա Ջոլիին

Բրիտանացի աշխարհահռչակ երգչուհի Ադելը Նյու Յորքի «Մեդիսոն Սքուեր Գարդենում» կայացած համերգը նվիրել է Հոլիվուդի թերևս ամենահայտնի ու գեղեցիկ զույգերից մեկին՝ Բրեդ Փիթին ու Անջելինա Ջոլիին, որոնք ամուսնալուծվելու որոշում են կայացրել: «Սա մի ողջ դարաշրջանի ավարտ է: Այսօր՝ այս երեկո, ես իմ համերգը նվիրում են հենց նրանց: Ես չեմ սիրում լսել բամբասանքներ, քանի որ անձնականը պետք է մնա անձնական: Սակայն այս առավոտ ես արթնացա ու շոկի մատնվեցի այդ լուրից»,-ասել է 28-ամյա երգչուհին՝ նկատի ունենալով աստղային զույգի բաժանումը:
Զույգին մոտ աղբյուրի փոխանցմամբ, ամուսնալուծության վերաբերյալ հայցն առաջինը ներկայացրել է 41-ամյա Ջոլին: